27/05/2024 11:46
Բերման ենթարկվածների թիվը 240 է
Այս պահի դրությամբ՝ բերման ենթարկվածների թիվը 240 է, Aysor.am-ին հայտնեցին ՆԳՆ լրատվական վարչությունից։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները ոստիկանություն են բերման ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանում ու տարբեր մարզերում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաներ։