27/05/2024 13:20
Ucom-ի ու TEAM Telecom Armenia-ի 16 կայաններ դեռ գտնվում են խափանված վիճակում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
«Ucom - 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում է խափանված վիճակում։
TEAM Telecom Armenia - 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել:
Վիվա-ՄՏՍ - 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում։