27/05/2024 22:09
Հեղեղումների ընդհանուր վնասի գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում գործընկերների հետ կհամաձայնեցնենք հետևանքները մեղմելու միջոցառումները․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում բնական աղետի կապակցությամբ։
«Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և լուրջ վնասներ հասցրել ենթակառուցվածքներին ու բնակելի տարածքներին։ Ընդհանուր վնասի գնահատումից հետո մենք անհրաժեշտության դեպքում գործընկերների հետ կհամաձայնեցնենք հետևանքները մեղմելու միջոցառումները»,- գրել է ԱԳՆ խոսնակը։