27/05/2024 22:30
«5 իրավապաշտպանների նախաձեռնությունը» ողջ գիշեր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում իրականացնելու է հերթապահություն
5 իրավապաշտպանները, որոնք պայքարի սկզբից հանձն են առել քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրականացումը, գիշերը մնալու են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ հարկ եղած դեպքում այստեղ էլ իրականացնելու իրենց այդ հանձնառությունը։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ողջ գիշեր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում իրականացնելու է հերթապահություն»,- հայտարարել են նրանք։
Հիշեցնենք՝ Մայիսի 28-ի Անկախության տոնի խորհուրդն իմաստավորելով՝ պայքարին միացած քաղաքացիները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, գնացել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և ողջ գիշեր մնալու են այնտեղ։