27/05/2024 16:35
Ոստիկանների բռնությունները պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի հիստերիկայով, ակնհայտ է, որ ցայտնոտի մեջ են. Սաղաթելյան
Ոստիկանների բռնությունները պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի հիստերիկայով, ակնհայտ է, որ ցայտնոտի մեջ են. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Դժբախտաբար, ոստիկանությունը շարունակում է ծառայել այդ հանցագործին և կատարել նրա ապօրինի հրահանգները։ Փորձում են ճնշել, բռնություն գործադրել, ստեղծել վախի մթնոլորտ, որպեսզի շարժումը չհաջողի և մարդիկ վախենան փողոց դուրս գալ»,-ասաց նա։
Սաղաթելյանը հաստատեց, որ ՀՅԴ-ն իր ամբողջ ուժով ներգրավված է այս շարժման մեջ և ամեն ինչ անելու է, որպեսզի շարժումը հաջողի։
«Բռնությունները որևէ կերպ չեն կարող հետ պահել պայքարից, ընդհակառակը, ստիպում են ավելի կտրուկ և հետևողական լինել մեր պայքարում»,-ասաց նա և կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, որոնք աջակցություն են հայտնել, ավելի մեծ ծավալով ներգրավվել։
«Այս սրբազան պայքարն այլընտրանք չունի, պետք է հասցնենք ավարտին»,-ասաց նա։