27/05/2024 13:48
Կոմիտասի պանթեոնի դիմաց փոսը պատուհաս է դարձել վարորդների համար. վնասվել է 10-ից ավելի ավտոմեքենա
Մայիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց ամիսներ առաջ ասֆալտապատված հատվածի մի զգալի մասում «մարդաբոյ» փոս է առաջացել, այդ թվում՝ նստվածք, ինչի պատճառով վարորդներին պատճառվում է ոչ միայն անհարմարություններ, այլ նաև խոշոր չափի նյութական վնաս:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն մի քանի ժամվա ընթացքու 10-ից ավելի ավտոեմեքենաներ հայտնվել էին փոսում, քանի որ անձրևաջրերը լցվել էին այդ հատվածում ու նկատելի չէր ասֆալտի նստվածքը:
Երջանիկ պատահականությամբ տուժածներ չկան, բայց վարորդներին պատճառվել է նյութական վնաս:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։