28/05/2024 11:01
Այսօր այստեղ պետք է լիներ ՀՀ կառավարության ղեկավարը, բայց ինչո՞ւ այստեղ չի, արձանագրում ենք հերթական հաղթանակը. Սրբազան
Այսօր այստեղ պետք է լիներ ՀՀ կառավարության ղեկավարը, բայց ինչո՞ւ այստեղ չի. Սարդարապատից հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Այստեղ չի, որովհետև վաղուց դադարել է լինել մեր ժողովրդի իղձերն ու երազանքները ներկայացնողը, որովհետև վաղուց դադարել է լինել այն բարոյական, հոգևոր խոր արժեքի կրողը և փոխանցողը, որը միայն և միայն ուղղված է մեր ժողովրդի վերելքին։ Այսօր դրա վկայությունն է՝ այստեղ չլինելու»,-ասաց նա։
Սրբազանը նշեց, թե չգիտի՝ դա Փաշինյանի սեփակա՞ն որոշումն է, թե՞ թելադրված է։
«Բայց փաստն այն է, որ այսօր աստեղ մենք ենք։ Մենք հերթական անգամ արձանագրում ենք այն հաղթանակը, որ այս ճանապարհի մեջ, սրբազան պայքարի բովով քայլ առ քայլ ունենում ենք։ Մենք միասին, համբերությամբ նպատակային ընթանալու ենք այս սրբազան պայքարի օրակարգով և բովանդակությամբ՝ հասնել ճշմարտության հաղթանակին, որն արդեն իսկ գոյություն ունի, ձեր սրտերի ու մտքերի մեջ։
Իրական Հայաստանը, որ դուք եք՝ պետք է հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին»,-իր խոսքում ասաց Սրբազանը։