28/05/2024 14:30
Նոր արձանագրում ենք արել՝ այլևս մեր երկրում ասելիք ունեցողը մենք ենք, օրակարգ թելադրողը մենք ենք. Սրբազան
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից դիմել է հանրությանը:
«Նոր արձանագրում ենք արել, որ այլևս մեր երկրում ասելիք ունեցողը մենք ենք, օրակարգ թելադրողը մենք ենք: Մեզ որևէ կերպ որևէ բան հետ չի պահելու այդ ճանապարհից, որպեսզի ճշմարտությունը հաղթանակի: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, քանի որ ամեն մեկդ ձեր բաժնով մեծ ներդրում ունեք այս ամբողջ շարժման մեջ: Այս շարժման առանցքը կազմում է մեր հավաքական նկարագիրը, վարքագիծը: Ուրախ եմ, որ դուք այդ մտքով ու շնչով եք ձեզ ներգրավել այս շարժմանը»,-նշեց նա: