28/05/2024 15:03
Սրբազանը գաղտնալսող սարք տեղադրողի ընտանիքին տարիներ շարունակ օգնել է, չէր հավատում. Դանիելյան
Աբսուրդ է, ինչ տառապանք պետք է հասցնի, Սրբազանն իրենց ընտանիքին տարիներ շարունակ օգնել է, նա նույնիսկ շոկի մեջ էր, չէր հավատում, անդրադառնալով Բագրատ Սրբազանի սենյակի գաղտնալսմանն՝ ասաց «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Առաստաղը փորելու պրոցեսը, որ եղել է, մենք ընդամենը ցանկացել ենք իմանալ, թե ինչ է տեղի ունենում: Եթե քեզ նեղություն են պատճառում, դու ուզում ես հասկանալ, թե ինչ է եղել: Այդ մարդուն ոչ ոք չի վիրավորել: Այդ մարդն ամբողջ օրվա ընթացքում փակված է եղել: Մեր կողմից բնական արձագանք է եղել: Առաջին անգամ եմ այդպիսի հոդվածի մասին լսում՝ հոգեկան տառապանքների մասով։ Հիմա կառավարության շենքում նստած մարդը կարող է պատասխանատվության ենթարկվել՝ 6 տարի մեզ հոգեկան տառապանքների մեջ պահելու համար»,-ավելացրեց նա: