28/05/2024 16:39
«Խստիվ դատապարտում ենք»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը խոչընդոտելու մասին
Խստիվ դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանների կողմից Ամենայն Հայոց Հայրապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ Սարդարապատի հուշահամալիրում իրականացված գործողությունները։
ՀՀ Կառավարության ղեկավարը այդկերպ հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը՝ որպես հենարան ունենալով բացառապես ոստիկանական ուժերին։
Մենք մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին ու նրա հետ գտնված հոգևոր հայրերին։
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
28․05․2024