28/05/2024 11:56
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին՝ անկախության օրվա կապակցությամբ։
Մեր համագործակցությունը շարունակելու է զուգահեռ ընթանալ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման և Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման հանձնառության հետ: Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը։
Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին՝ ձգձգված հակամարտության էջը շրջելու և ավելի լավ ապագա կառուցելու համար: Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին հասնելուն, որը կընդլայնի կապի հնարավորությունները և տնտեսական օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին: Ադրբեջանի անկախությանը նվիրված այս կարևոր տոնական օրը ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - գրել է Բլինքենը իր շնորհավորական ուղերձում։