28/05/2024 15:14
Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, վերականգնվեց մեր անկախ պետականությունը:
Առաջին Հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։
Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի կապակցությամբ»: