28/05/2024 14:36
Դեբեդ գետում ջրի մակարդակի 35 սմ նվազում ունենք. ՏԿԵ նախարար (Տեսանյութ)
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների հետևանքով աղետի գոտի հայտարարված Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
«Լուսաբացին, նախորդ օրվա դրությամբ, գետում 35 սմ ջրի մակարդակի նվազում ունենք։ Սա, իհարկե, հեշտացնում է մի շարք աշխատանքների կազմակերպումը։ Երեկ երեկոյան աշխատանքների բաժանում ենք իրականացրել՝ տարբեր հատվածներում, տարբեր ուղղություններով»,-ասել է նա։
Նախարարը նշել է, որ իրականացվում են երկաթգծի, ճանապարհների, կամուրջների, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների վերականգնման, ինչպես նաև գույքագրման, բնակիչներին սննդի մատակարարման աշխատանքներ։