28/05/2024 10:55
Պետք է մեր ուժերը հավաքենք, ազատվենք ներքին թշնամուց, ունենանք ներքին համաձայնություն և համերաշխություն. Տոնոյան (Տեսանյութ)
Մեր Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ մի մեծ դաս տվեցին, որ ցեղասպանված, սովի, համաճարակի պայմաններում կարելի է կռիվ տալ ու ունենալ հաղթանակ, արդյունքում էլ՝ հանրապետություն, լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ Տարոն Տոնոյանը:
«Պետք է մեր ուժերը հավաքենք, ազատվենք ներքին թշնամուց, ունենանք ներքին համաձայնություն և համերաշխություն, որպեսզի ունենանք այն Հայաստանը, որն ունենք մեր սրտում՝ ազգային, մեր նկարագրին հարիր Հայաստան: Ամեն ինչ պետք է արվի դրա համար: Պետք է կարողանանք արժանի լինել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար»,-նշեց Տոնոյանը: