28/05/2024 11:42
Սարդարապատի հուշահամալիրի մոտ բերված բեմը, ամբիոնը, Առաջին ալիքի շարժական հեռուստակայանն ակնհայտորեն շարժման համար չէին. Անթառանյանը՝ Փաշինյանի դեռևս չեղարկված այցի մասին
Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների այց Սարդարապատի հուշահամալիր դեռևս չի եղել։
Հաղորդավար Էրիկ Անթառանյանի գրառումից պարզ է դառնում, որ նման այց նախատեսված է եղել, սակայն Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ուղևորությունը Սարդարապատ, հավանաբար, փոխել են Կառավարության ղեկավարի ծրագրերը։
«Երեկ Սարդարապատի հուշահամալիրի մոտ բերված բեմը, ամբիոնը` զինանշանով, Առաջին ալիքի շարժական հեռուստակայանը, լուսաձայնային տեխնիկան (մի խոսքով՝ ահագին ծախս), ակնհայտորեն, շարժման համար չէին բերված այստեղ, քանի որ այդպես էլ չմիացվեց...»,-գրել է Անթառանյանը։