28/05/2024 00:11
Լոռու և Տավուշի համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, հայտարարվեցին աղետի գոտի
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի`
Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ եւ սահմանվել դրանց տարածքները՝ համաձայն հավելվածի:
Ավելին՝ այստեղ »