28/05/2024 21:58
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից։
Շարժումը հրապարակել է նաև նրանց հայտարարությունը․
Հայտարարություն
Բողոքի ցույցերը Հայաստանում
Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ։
Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում:
Մենք տեղյակ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի մտահոգությունները գոյաբանական հարցերի վերաբերյալ։
Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները։
Էմանուիլ Ֆրագկոս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ – Հունաստան
Իլան Դե Բասո – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, սոցիալիստներ և դեմոկրատներ, Շվեդիա
Չարլի Վայմերս – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի անդամ, Շվեդիա
Լարս Պատրիկ Բերգ – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր, Գերմանիա
Ստելիոս Կիմպուրոպուլոս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն – Հունաստան
Մարիա Սբիրաքի - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն - Հունաստան
Լուքաս Ֆուրլաս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եւրոպական ժողովրդական կուսակցություն-կիպրոս
Քոսթաս Մավրիտիս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ընկերվարական կուսակցություն - Կիպրոս