28/05/2024 18:25
Պապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակ
Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․
«Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ:
Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ»: