28/05/2024 14:39
ՊՆ-ում և ԶՈՒ գլխավոր շտաբում 6 բարձրաստիճան զինվորականներ գեներալ- մայորի կոչում ստացան
ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առթիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու, զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու մասին։
Մասնավորապես,
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրանտ Ստեփանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: