28/05/2024 17:33
Վավերացվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը
ՌԴ Պետդուման վավերացրել է ազատ առևտրի համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև։
Համաձայնագիրը ձևավորում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին առավելագույնս մոտ առևտրի հիմնական կանոններ Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև։ Այս կանոններից են առավել բարենպաստ միջավայրի ստեղծումը, ապրանքների ներմուծման քանակական սահմանափակումներից հրաժարվելը և այլն։
Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ օգտակար հանածոների արդյունահանման, վերամշակման և օգտագործման ոլորտում, համագործակցություն էներգաարդյունավետության, գիտության և նորարարության ասպարեզներում, կրթության, առողջապահության, տրանսպորտի բնագավառներում և այլն։
Փաստաթուղթը սահմանում է նաև արտոնյալ առևտրի ռեժիմ արտաքին տնտեսական գործունեության ապրանքատեսականու մոտ 87%-ի համար։