28/05/2024 15:59
Ախթալայից տարհանված հղին ծննդաբերել է. Ալավերդու ԲԿ
Աղետի հետևանքով Ախթալա քաղաքից դժվարությամբ Ալավերդու ԲԿ տեղափոխված հղին ծննդաբերել է: Այս մասին հայտնում են Ալավերդու բժշկական կենտրոնից:
«Տեղացած հորդառատ անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով, մեծ դժվարությամբ Ախթալայի ԱԿ կողմից կազմակերպվել է Ախթալա քաղաքից հղի Գ. Խաչատրյանի տեղափոխումը մինչև Ջիլիզայի անցակետ, որտեղից Ալավերդու Բժշկական Կենտրոնի ամենագնաց շտապօգնության խումբը դիմավորել և տեղափոխել է Ալավերդու ԲԿ։
Պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել է կեսարյան հատում, ծնվել է 3760 գրամ քաշով և 53 սմ․ հասակով առողջ տղա։
Մայրն ու նորածինը գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ առողջ ու անվնաս»,-ասված է հաղորդագրության մեջ: