29/05/2024 13:28
Դուք տղամարդ չեք, գոյություն չունենք. Սրբազանը՝ Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկող ոստիկաններին (Տեսանյութ)
30 հոգի հարձակվել են մարդու վրա, ամենավերջին հայհոյանքներն են տվել, ձեր աչքի առջև ծեծ ու ջարդ են արել, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի եթարկելու դեպքին։
«Մի պահ մոռանանք ամեն ինչ, փողոցի լեզվով խոսենք. բա դրանք տղա՞ են, տղամա՞րդ են, դրանք տուն գն?ում են, թաղ գնո՞ւմ են ընդհանրապես։ Դրանք երես ունե՞ն մարդկանց մեջ դուրս գալու։ Այդքան անպատկա՞ռ են։ Փողոցի լեզվով էլ եմ ասում, դա նորմա՞լ է։ Դուք տղամարդ չեք, տղա չեք դուք, չկաք, գոյություն չունենք, կարմիր եք, թե՝ կանաչ, ինչ բերետ եք, այդ խումբը, ովքեր ծեծում էին Աշոտ Սիմոյանին»,-ասաց Սրբազանը։