29/05/2024 11:01
Կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սարդարապատի հուշահամալիրում եկեղեցու նկատմամբ դրսևորված վերաբերմունքը պետական մակարդակով խուլիգանություն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով նախօրեին Սարդարապատում տեղի ունեցած միջադեպին։
«Ոստիկանները գոնե իրենց այդպես չպետք է պահեն։ Իրենց քաղաքական ղեկավարությունը չի հասկանում դա և առճակատման է գնում։ Ոստիկանությունն ուժային կառույց է, և ստացվում է նրանց մտցրել են քաղաքականության մեջ։ Մեր եկեղեցուն են մեղադրում քաղաքականությամբ զբաղվելու մեջ, բայց իրենք Սահմանադրությամբ ամրագրված ուժային կառույցներին քաղաքականացրել են։ Եվ այսօր նրանք չեզոք պետական ուժեր չեն, այլ զուտ ծառայում են իշխանությանը։ Մենք էլ պետության մաս ենք կազմում, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, անձնագիր ունեմ, ընտրություններին եմ մասնակցում, հարկեր եմ տալիս, իսկ եթե խախտում եմ անում, սանկցիա են կիրառում։ Հետևաբար ոստիկանությունը չեզոք կառույց պետք է լինի բոլոր կողմերի համար, բայց այսօր ոստիկանությունը դարձել է իշխանության ձեռքում բութ գործիք»,- ասել է վարդապետ Զարգարյանը։
Նա ասել է, որ կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն։