29/05/2024 16:46
Հրավիրյալների ցանկում չի եղել. ՆԳ փոխնախարարը՝ Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին
Ներիքն գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը որևէ հստակ պատասխան չի տալիս՝ Սարդարապատում ոստիկանների գործողությունները Վեհափառ Հայրապետի նկատմամբ համաչա՞փ էին։
«Պարոն վարչապետն այսօր արձագանքել է, ավելացնելու որևէ բան չունեմ»,- լրագրողների բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս նա։
Սարգսյանը նշեց միայն, որ Վեհափառ Հայրապետը հրավիրյալների ցանկում չի եղել։