29/05/2024 11:09
Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտվել է, քանի որ առկա է միջոցառմանը հրավիրվածների ցուցակ. Ոստիկանության պաշտոնյա (Տեսանյութ)
Առկա է միջոցառմանը հրավիրվածների ցուցակ. ՆԳՆ-ի մոտ լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են տասնյակ ոստիկաններ խոչընդոտել Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր՝ ասաց Ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։
«Մնացածը՝ դիմեք, գրավոր թող պատասխանեն համապատասխան ծառայություները, որովհետև իմ ստորաբաժանումն այլ ծառայուններով է զբաղվում»,-ասաց պաշտոնյան։
Հարցին, թե միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն նշանակվելո՞ւ է, քանի որ քաշքշել են հոգևորականներին՝ պատասխանեց, որ ծառայողական քննություն չի նշանակվել և պետք չէ գնահատական տալ։
Իսկ թե ինչու չի նշանակվել՝ կրկին հորդորեց գրավոր հարց ուղարկել։