29/05/2024 11:15
Կոնկրետ Ջոմարդյանը սպառնացել է անձամբ ինձ, պատասխանատվության ենթարկեք ոչ թե շարքային ոստիկանին, այլ հենց նրանց, ովքեր ուղղորդում են. Դանիելյան (Տեսանյութ)
Խնդիրը ոչ թե շարքային ոստիկանների մեջ է, այլ բարձրաստիճան ոստիկանների, որոնք խոսելու ձև չգիտեն, սպառնալիքների տեղատարափ են բարձրացնում. ՆԳՆ-ի առջև դիմելով Ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Անձամբ մեզ՝ պատգամավորներիս, ամենավերջին սպառնալիքներն են հնչեցրել համապատասխան մարդիկ»,-ասաց նա։
Հարցին, թե ո՞վ է սպառնացել՝ պատգամավորը պատասխանեց.«Կոնկրետ Ջոմարդյանը սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված անձամբ ինձ։ Խնդրում եմ պատասխանատվության ենթարկել ոչ թե շարքային ոստիկանին, այլ հենց նրանց, ովքեր ուղղորդում են»։