29/05/2024 21:42
ԱՄՆ-ն Իտալիային է վերադարձրել 60 միլիոն եվրո արժողությամբ արվեստի 600 գործ, որոնք ժամանակին գողացվել էին
Միացյալ Նահանգները Իտալիային է վերադարձնելու շուրջ 60 միլիոն եվրո արժողությամբ արվեստի 600 գործ, որոնք տարիներ առաջ գողացվել են Իտալիայից և վաճառվել ամերիկյան թանգարաններին, պատկերասրահներին և անհատներին։ Այդ մասին հայտնել է Իտալիայում ԱՄՆ դեսպան Ջեք Մարկելլը։
Իտալիային են վերդարձվելու բրոնզե արձաններ, ոսկե մետաղադրամներ, խճանկարներ և ձեռագրեր՝ թվագրվող մ.թ.ա. IX - II դարերով, ինչպես նաև յուղաներկով կտավներ՝ թվագրվող XVI- XIX դարերին։
Արվեստի բոլոր այս գործերը գողացվել են իտալական թանգարաններից, եկեղեցիներից, անհատներից։ Դրանք գնել են հնաոճ իրեր վաճառողները, որոնք կեղծել են արվեստի գործերի ծագման մասին փաստաթղթերը, որպեսզի այնուհետև դրանք վաճառեն կոլեկցիոներներին, աճուրդի տներին կամ թանգարաններին։