29/05/2024 16:01
ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 1437-ին, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական են ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 հազար 696 անձ, հաշվառման է կանգնել 83 հազար 942 անձ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2075 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 1437-ին»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն արտահերթ ռեժիմով են սպասարկվում։