29/05/2024 11:39
«Իսկ դագաղ դնողները լակոտնե՞ր չեն». Ոստիկանապետն արդարացավ, սրբազանն էլ հակադարձեց (Տեսանյութ)
Լակոտություն ասելով նկատի եմ ունեցել, որ մեքենաների անիվներ են ծակում, ոտքերով մեքենաների են խփում. Սրբազանի մոտ արդարացավ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
«Իսկ դագաղ դնողները լակոտներ չե՞ն»,-հակադարձեց Սրբազանը։
Ոստիկանապետը նշեց, որ Սրբազանը, լավ կլինի, առանձին հանդիպի նախարարին։
«Ինչ խնդիրներ ունեք հիմա դուք ստեղ, նախարարն ասեց, որ պատրաստ է հանդիպել, եթե բան ունեք ասելու, առաձին գաք, մանավանդ, որ ասում եք՝ ճանաչում եք, ընկերներ եք եղել, հաց եք կիսել։ Այս պահին այս դրսևորմամբ դուք բախման եք տանմում, մենք չենք ուզում»,-ասաց ոստիկանապետը։
Սրբազանն ասաց, որ նախարարի հետ կապված նա չէ, որ պետք է միջնորդի։ Իսկ ինչ վերաբերում է բախման տանելուն՝ նշեց, որ պետք չէ սպառնալ, քաղաքացիներն իրավունք ունեն պատասխան պահանջելու։
«Ոստիկանության մեքենային խփելը կամ նույնիսկ անիվներ ծակելն ավելի մեծ աղետ չի, քան մարդկանց դռան դեմ դագաղ դնելը»,-ասաց նա։