29/05/2024 11:54
Հիշեք, իմ ականջին ոչ ոք ինչ-որ բան չի կարող ասել. Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան ոստիկանապետի մեղադրանքների
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին ասաց, որ ոստիկանության հետ բախումներ սկսվել են այն բանից հետո, երբ Սրբազանին սկսել են ուղղորդել։
«Մինչև 26-ը նման բան չկար, ինչո՞ւ էտ օրերին ժողովուրդը խաղաղ քայլում էր, ոչ մեկին չէին վիրավորում, ինչի չէր լինում նման բան։ Գիտե՞ք՝ ինչի չէր լինում, բայց եթե դուք ձեր մտածելակերպով զբաղվեք, Ձեզ ցուցումներ չտան կողքից...»,-ասաց ոստիկանապետը։
Բագրատ Սրբազանը հարցրեց, թե ո՞վ է նա։
«Չգիտեմ, հիշեցնեմ՝ Օպերայի տարածքում, մարդկանց ասում եք՝ գնացինք այս ուղղությամբ, հետո Ձեզ բան են ասում, Ձեր ականաջին ասում են՝ չէ կանգնում եք... ախր ժողովուրդը տեսնում է դա»,-ասաց ոստիկանապետը։
Սրբազանը հակադարձեց. «Հիշեք, էն որ Ձեզ հրամայում են, իմ ականջին ոչ ոք ինչ-որ բան չի կարող ասել»։