29/05/2024 20:29
Յուրաքանչյուր ասածիդ համար համարժեք պատասխան ես ստանալու, Հեյդարի որդի Իլհա՛մ․ Պատասխանը մեզնի՛ց ես ստանալու․ Բագրատ Սրբազան
Ադրբեջանն ու Թուրքիան անհանգստացած են Հայաստանում սկսված համազգային շարժմամբ։ Թշնամի երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկանում է՝ Շարժման հաղթանակը փակելու է իրենց համար բացված՝ Հայաստանից ամեն ինչ խլելու հնարավորության պատուհանը։ Այս ամենից ելնելով՝ Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից խոսք ուղղեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․
«Ձեր խոսելը մե՛զ հետ է։
Յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք, Հեյդարի որդի Իլհա՛մ։
Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ, որոնք ինքնություն ունեն, հայրենիք ունեն, և այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչը որ հասնում է՝ ասելու։
Հեյդարի որդի Իլհա՛մ, գիտեմ, որ քո ներկայացուցիչ դեսպանները Հայաստանում են, բայց նրանք Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապ չունեն։ Նրանք քո դրածոներն են, քո ստրուկներն են, քո գերիներն են, քո ներկայացուցիչներն են։
Պատասխանը մեզնի՛ց ես ստանալու»։
Բագրատ Սրբազանի խոսքերը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներն ուղեկցեցին ծափերով ու «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով։