29/05/2024 20:54
Վաղն առավոտյան պայքարի մասնակիցները կլինեն Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց
Վաղն առավոտյան պայքարի մասնակիցները կլինեն Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ։
Այդ մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Առավոտյան ժամը 11։00-ին տեղի է ունենալու կառավարության նիստ։ Դրանից առաջ՝ 10։30-ին պայքարին միացած քաղաքացիները հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և պահանջը ներկայացնելու նպատակով։
«Այս մարդու որդին (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) մեր երկրում պետք է հանգիստ չունենա։ Վաղը շատ կարևոր օր է։ Պետք է մտնենք հրապարակ, ներկա լինենք հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք»,- ասաց Սրբազանը: