29/05/2024 20:06
Հանրային պարսավանքի պետք է արժանանան պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա հարձակված, Վեհափառի ճանապարհը փակած ոստիկանները
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց՝ անհրաժեշտ է անուն առ անուն արձանագրել պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա հարձակված ոստիկանական համազգեստավորներին, Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի և եկեղեցականների մուտքը խոչընդոտողներին։ Նրանք արժանի են հանրային պարսավանքի․
«Գտեք նրանց լուսանկարները, անունները և հրապարակեք: Նույնը նրանց, ովքեր փորձել էին փակել Վեհափառի ճանապարհը: Նրանք պետք է հանրային հետապնդման ու պարսավանքի արժանանան: Պարզապես չպետք է կարողանան շնչել, չէին կարող այդպես վարվել»: