29/05/2024 11:49
Եթե տեսնում եք եկեղեցու դեմ արշավ, ուրեմն պետք է ուրիշ տեղ տեսնենք, այդ տեղը կապ չունի կառավարության հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե տեսնում եք եկեղեցու դեմ արշավ, ուրեմն պետք է ուրիշ տեղ տեսնենք, այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության ու կառավարող մեծամասնության հետ»,- նշեց նա։
Նշենք, որ վերջին օրերին եկեղեցու դեմ արշավ է իրականացվում, մասնավորապես, իրենց էջերում ՔՊ-ական պատգամավորները Բագրատ Սրբազանի հասցեին վիրավորական հայտարարություններ են անում, իսկ երեկ էլ փորձ էր արվում խոչընդոտել Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատ։ Ոստիկանները քաշքշել էին հոգևորականներին, պոկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն։