29/05/2024 11:57
Խրախճանք չէր, զոհված զինվորների մայրերին էր նվիրված, որ սևը չլինի գերիշխող. Փաշինյանը՝ կնոջ մասնակցությամբ միջոցառման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե իր կինը խրախճանք չի կազմակերպել։
«Ինչքան ես տեղյակ եմ՝ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում ու, ընդհանրապես, պատերազմում զոհված զինվորների մայրերը, այդ միջոցառումը պլանավորած է եղել 5-6 ամիս առաջ»,- լրագրողներին ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ միջոցառումը նվիրված է եղել պատերազմում զոհված զինվորների մայրերին, որ ամոքեն, սփոփեն նրանց։
«Փորձել օգնել նրանց, որ սևը չլինի գերիշխող»,- ասաց նա։
Նշենք, որ Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաև Աննա Հակոբյանը։ Միջոցառումը տեղի էր ունեցել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների ֆոնին։