29/05/2024 10:17
Պետությունը պետք է ընկալել լավ ապրելն ապահովելուն միտված գործիք, սա է պատճառը, որ պետությունը թանկ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ պետական բյուջեն մեր պետության կյանքի կազմակերպման մասին է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր է մեկ հարցի պատասխան տալ՝ ի՞նչ հարց են լուծում բյուջեի ծախսերով։
«Պետությունը մարդկային նախաձեռնություններից ամենաթանկարժեք նախաձեռնությունն է, չկա որևէ նախաձեռնություն, որն ավելի թանկ արժե, քան՝ պետությունը»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչի համար է պետությունը։
«Ի վերջո, պետությունն իրեն էլիտա համարող կամ համարած մեկուսացած խմբերի առաջ քաշած գաղափարներն իրագործելու համա՞ր է, թե՞ սեփական բարեկեցությունն ապահովելու խնդիր է»,- ընդգծեց նա։
Փաշինյանն ասաց, թե պետությունը պետք է ընկալել լավ ապրելը ապահովելուն միտված գործիք։
«Սա է պատճառը, որ պետությունը թանկ է, որովհետև լավ ապրելն է թանկ»,- նշեց նա։