29/05/2024 11:33
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ժողովրդի հետ առերեսվելուց չի վախենում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե ժողովրդի հետ առերեսվելուց չի վախենում։
«Ես այս ընթացքում ժողովրդին առերսվել եմ Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում, Ալավերդիում, Տաշիրում ու մնացած բոլոր տեղերում, ու ես անընդհատ շփվել ու շփվում եմ ժողովրդի հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Շքախմբո՞վ»,- հարց տվեց լրագրողը, Փաշինյանն էլ պատասխանեց, թե ինքը պետական պահպանության ենթակա անձ է։
«ՀՀ վարչապետը պետական պահպանությունից հրաժարվելու իրավունք չունի, այսինքն՝ ՊՊԾ-ն, անկախ նրանից, թե ով է վարչապետը, պետք է կատարի իր պարտականությունը»,- ասաց նա։