30/05/2024 21:53
Գաստրոսկոպիա կամ ստամոքսադիտում․ Երբ է պետք հետազոտվել
Գաստրոսկոպիան մարսողական համակարգի քիչ ինվազիվ հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և գնահատել մարսողական համակարգի վերին հատվածները՝ կերակրափող, ստամոքս և 12-մատնյա աղու դիստալ հատվածների լորձաթաղանթների վիճակը, հայտնաբերել բորբոքումները և խոցերը, նեոպլաստիկ փոփոխությունները և այլն:
Հետազոտության միջոցով տարբեր տարիքային խմբերի հիվանդների մոտ ճշգրիտ ախտորոշվում են բորբոքային և խոցային հիվանդությունները, կերակրափողի և ստամոքսի քիմիական այրվածները, զարգացման անոմալիաները, նաև հազվադեպ հանդիպող շատ այլ հիվանդություններ:
Երեխաներին գաստրոսկոպիա կատարելու ցուցումներն են
Պերսիստող էպիգաստրալ ցավ
Դիսֆագիա
Սննդից կայուն հրաժարում
Էպիգաստրալ ցավ կամ դիսկոմֆորտ,որն ուղեկցվում է քաշի կորուստով
Ռեֆրակտեր Fe դեֆիցիտային անեմիա
Պորտալ հիպերտենզիա`վարիկոզ երակներ
ԳէՌՀ
Օտար մարմին
Աղեստամոքսային արյունահոսություն
Կերակրափողի քիմիական այրվածք առաջացնող նյութեր խմելը:
Որևէ ախտանշան նկատելու դեպքում պետք է դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ