30/05/2024 15:13
Ութ տարի ինձ այնքան են հետազոտել, երևի մենակ «պոչկիս քարը» չեն գտել. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Դատարանում այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պահանջեց ներկայացնել իրեն գաղտնալսումների ամբողջական տարբերակը։
«Որպես իմ ազատազրկման «հիմք» դրված են գաղտնալսումները։ Դրանք այնքան կարևոր են, որ ես 1 տարի է՝ նստած եմ։
Պատկերացրեք, որ պաշտպանական կողմի համար էլ են այդ գաղտնալսումները կարևոր։ Դրանք մեզ ներկայացված են հատվածական։ 2 ամիս գաղտնալսել են, 3 օրվա հատվածական բաներ են տվել։ Ինչո՞ւ մնացածը չկա, իսկ կարո՞ղ է այդ մնացածի մեջ կան բաներ, որոնք հակասում են պաշտոնական միֆին, մեղադրական կողմի լեգենդին։ Ես դա էլ եմ ուզում տեսնել»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, թե մնացած՝ գործին չկցված հատվածի մեջ կարող է այնպիսի բաներ կան, որ իրեն արդարացնում են։
«Տվեք այդ նյութերը կարդանք, ո՞ւմից եք վախենում, եթե ճշմարտությունը ձայնագրել, տեսագրել եք, բերել եք այստեղ, տվեք կարդանք։ 8 տարի ինձ այնքան են հետազոտել, երևի մենակ «պոչկիս քարը» չեն գտել»,-ասաց Աշոտյանը։