30/05/2024 11:58
Լոռիում ջրհեղեղի հետևանքով ամենամեծ վնասները կրել է Քարկոփը. գյուղը 1,5 մետրից ավելի ջրածածկ է, բնակիչները տարհանված են
Լոռիում ջրհեղեղի հետևանքով ամենամեծ վնասները կրել է Քարկոփը, ամբողջ գյուղը ջրածածկ է, կառավարության նիստին այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Ամբողջ գյուղը տարհանված է։
«Միայն երեկ ենք կարողացել 30 փրկարար ուղարկել այնտեղ, այսօր մոտ հարյուրը կաշխատի»,- ասաց նա։
Գյուղը 1,5 մետրից ավելի ջրածածկ է։
«Շատ մեծ վնասներ կան դեպի Այրում կայարան, երկաթգծի տարբեր կայարաններում ու դեպի Բագրատաշեն, վնասների մի մասը դեռ տեսանելի չի, դեռ ջրածածկ է»,- ասաց Սանոսյանը։