30/05/2024 12:41
ԱԱԾ-ն շուրջ 187 մլն դրամ կուղղի պահուստային ֆոնդ
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2024 թվականի բյուջեով ԱԱԾ-ի համար նախատեսված միջոցներից 186,9 մլն դրամ ուղղել կառավարության պահուստային ֆոնդ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ քննչական մարմինները Ազգային անվտանգության կառուցվածքից հանելու արդյունքում ԱԱԾ-ի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից 186,9 մլն դրամ տնտեսում է եղել: