30/05/2024 20:15
Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում
Երգիչ Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում։ Ինչպես հայտնի է, ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բողոքի ակցիան ցրելու ընթացքում մարմնական վնասվածք էին հասցրել նրան։
Արսեն Գրիգորյանը ոստիկանական բիրտ ուժից տուժած միակ անձը չէ։
Բագրատ Սրբազանը հիշեցրեց այլ օրինակներ․
«Արսեն Գրիգորյանից վտանգ ունե՞ք դուք։ Այս մարդն ամբողջ կյանքում ծառայել է ժողովրդին։ Այս ամենի պատասխանն ո՞վ է տալու։ Կամ մյուս տղան՝ Կարենը Գևորգյան։ կոտրել են ոտքը, հիմա 10 տեղից ոտքի մեջ երկաթ են մտցրել (վիրահատել են-խմբ․)։ Դրա պատասխանն ո՞վ է տալու»,- ասաց Սրբազանը։