30/05/2024 11:42
«Առա՛ջ, բրդեք էն կողմ». Գառնիկ Դանիելյանի մեքենան կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ դուրս հանեցին հրապարակից
Կառավարության շենքի առաջ ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է։ Ոստիկանության կարմիրբերետավորների ստորաբաժանումը փորձեց ուժի կիրառմամբ Հանրապետության հրապարակից դուրս հանել ավտոմեքենաները։
Կարմիր բերետավորների հրամանատարը գոռում էր. «Առա՛ջ, բրդեք էն կողմ»։ Ոստիկանական ուժերը հրում էին քաղաքացիներին։
Հատուկ պահպանության ծառայությունը պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան, որի ղեկին նստած էր պատգամավորը, ուժի կիրառմամբ դուրս հանեցին հրապարակից։