30/05/2024 13:42
Դեբեդ և Աղստև գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ, մայիսի 29-ի 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ, դիտվել է նվազում, այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 մ3/վ-ով և կազմել 102 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 42.6 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 2.20 մ3/վ-ով նվազել է մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 1.50 մ3/վ-ով և կազմել՝ 35.1 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետի Սարատովկա դիտակետում ջրի ելքը նվազել է 1.70 մ3/վ-ով և կազմել՝ 10.7 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 10.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 0.80 մ3/վ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 30-ի 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 7.90 մ3/վ-ով և կազմել է 41.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։
Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 30-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 2.35 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):