30/05/2024 10:49
Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
Մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։ Նա 53 տարեկան էր։
«Իմ գեղեցիկ դայակը» հեռուստասերիալի աստղը երկար ժամանակ պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։
Դերասանուհու մահվան մասին տեղեկությունը հայտնվել է Instagram-ի նրա էջում։ Զավորոտնյուկը մահացել է մայիսի 30-ին։
«Այս գիշեր, երկար ու ծանր հիվանդությունից հետո, մեր Նաստյան մահացավ»,- գրված է Զավորոտնյուկի Instagram-ի էջում։