30/05/2024 20:51
Զելենսկին ազատվում է ամերիկյան կողմնորոշում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներից․ The Washington Post
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին մի քանի շաբաթների ընթացքում պաշտոնանկ է արել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ամերիկյան կողմնորոշում ունեն և մոտ են կանգնած ամերիկյան վարչակազմին, գրել է The Washington Post-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Չհստակեցնելով, թե կոնկրետ որ ուկրաինացի պաշտոնյաների մասին է խոսքը, պարբերականը, այնուհանդերձ, նշել է նրանց պաշտոնանկ անելու պատճառը, որը, ըստ հրապարակման, կապված է Կիևի ու Վաշինգտոնի միջև տարաձայնություններով, որոնք սրվել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ուկրաինա կատարած այցից հետո։ Բլինքենն իր այցի ժամանակ խստացրել է Ուկրաինային ուղղված պահանջը՝ վերաբերող կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով․ «Ուկրաինայի պաշտպանությունը կոռուպցիայից պետք է լինի նույնքան ուժեղ, որքան նրա պաշտպանությունը ռազմական ոլորտում»։
Զելենսկին և ուկրաինական իշխանությունները մեծ դժկամությամբ են վերաբերվել այս պահանջին։ The Washington Post-ի աղբյուրները նշում են, որ Բլինքենի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունից հետո Զելենսկու բացասական էմոցիաներն ակնհայտ երևացել են։