30/05/2024 15:08
Տղաներն այստեղ ծառ են տնկել, որ մեր ոստիկանները տուն գնան, որովեհտև այդ մարդու անվտանգությունն ուղիղ Կիրանցի չափ ապահովված է. Ծառերով ակցիա՝ կառավարության շենքի մոտ
Եթե ճիշտ անկյան տակ կանգնում ենք՝ կառավարությունը չի երևում. Բագրատ Սրբազանին ասաց շարժման անդամներից մեկը, ով միացել էր կառավարության շենքի մոտ իրականացված ծառերի շիվերի ակցիային։
Մինչ այդ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանն ու Քրիստինե Վարդանյանը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ցուցարարներին ծառերի շիվեր էին բաժանել։ «Քանի որ Փաշինյանը պնդում է, որ ծառը կարող է անվտանգություն ապահովել, առաջարկում ենք բերետների փոխարեն ծառեր տնկել»,- ասել էին նրանք։
Ակցիայի մասնակիցը հեգնեց, որ կառավարության շենքի ներսում եղած աշխատակիցների և կառավարության ղեկավարի անվտանգությունը ծառերով դեռևս պահում են։
«Անվտանգությունը հլա որ պահում ենք, բայց կարանք «ռեսկի» հանենք ու էտ անվտանգությունը կորչի»,-հեգնեց նա։
Սրբազանը հայտարարեց. «Պարո՛ն Դանիելյան, Ձեր երազն իրականացել է, տղաները այստեղ ծառ են տնկել, որ մեր ոստիկանները տուն գնան, որովեհտև այդ մարդու անվտանգությունը ապահովված է այլևս»։
Ակցիայի մասնակիցն ուղղեց. «Ուղիղ Կիրանցի չափ ապահովված է»։
Հիշեցնենք՝ վարչապետը Կիրանցի դպրոցի հետ կապված ասել էր, թե «եթե ադրբեջանցիների երևալու խնդիր է, կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել»։