30/05/2024 23:14
Կիրանցի բնակիչները վարելահողեր տանող միակ ճանապարհից էլ զրկվեցին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը «սահմանազատման» հերթական հետևանքն է ներկայացրել․
«Կիրանցեցիների վարելահողեր տանող միակ ճանապարհը, սահմանազատումից հետո նույնպես անցել է Ադրբեջանին:
Սա էնքան երկրորդային խնդիր ա, որ մարդիկ անգամ չեն խոսում սրա մասին, բայց դե իմացեք էլի:
Այդ վարելահողերում կա ցանված մոտ 30 հա հացահատիկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «սահմանազատված» Կիրանցի բնակչուհին: