30/05/2024 18:25
Ահաբեկչական բնույթի հանցագործություն ֆինանսավորելու մեղադրանքով Լեհաստանի կողմից հետախուզվող Մոհամմեդ Ա.-ին հայտնաբերել են Մեղրիի մաքսակետում
Ոստիկանությունից հայտնում են․
«Մայիսի 29-ին, ժամը 20։40-ին իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ոստիկանության Մեղրիի բաժին է տեղափոխվել 48-ամյա Մոհամմեդ Ա.-ն: Նա փետրվարի 27-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կազմակերպված հանցավոր խումբ ղեկավարելու, ապօրինի սահմանահատում կազմակերպելու, ահաբեկչական բնույթի հանցագործություն ֆինանսավորելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ»: