30/05/2024 22:21
Թշնամին պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի, իսկ Հայաստանում ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու մասին են խոսում
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ թշնամու նպատակը օկուպացված Արցախի տարածքը ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի վերածելն է։ Այդ մասին են վկայում Իլհամ Ալիևի հայտարարությունները։
«Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։
Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին»,- գրել է Վարդան Ոսկանյանը։